Հնդկաստանի Հուջարաթ նահանգում առնվազն 70 մարդ է զոհվել հեղեղների եւ սողանքների պատճառով։
Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարի ներկայացուցիչ Նիթին Փաթելը։
Հատկապես տուժել է Ամրելի շրջանը, որտեղ զոհվել են 26 մարդ։ Հինգշաբթի տների փլուզումից զոհվել են 13 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը։





























