Կյանքի 85-րդ տարում մահացել է ռուս քաղաքական գործիչ Եվգենի Մաքսիմի Պրիմակովը։

Խորհրդային շրջանից հայտնի ռուս տնտեսական գործիչը ծնվել է 1929թ. հոկտեմբերի 29-ին Կիեւում։ Պրիմակովը ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր է։ 1977-1985թթ. նա ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտը, իսկ 1985-1989թթ. ԽՍՀՄ ԳԱ Միջազգային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտը, գրում է Lifenews-ը։

1991-1996թթ. ղեկավարել է Ռուսաստանի արտաքին  հետախուզության ծառայությունը, 1996-1998թ. եղել է  ՌԴ փոխարտգործնախարար, իսկ 1998-1999թթ.՝ ՌԴ կառավարության նախագահ։