Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պատգամավորներին խորհուրդ է տվել արձակուրդի ժամանակ խուսափել ինտիմ կապերից, ալկոհոլից եւ ծխախոտից, գրում է «Նորությունների ռուսական ծառայությունը»։
«Ոչ մի ալկոհոլ, ոչ մի ծխախոտ եւ սեքս։ Դա հյուծում է օրգանիզմը։ Ամառ է, ուտի միս մի՛ օգտագործեք, այլ միայն միրգ եւ բանջարեղեն»,- ասել է Ժիրինովսկին։
Նա իր գործընկերներին խորհուրդ է տվել հանգստանալ Ռուսաստանում։





























