Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են Ֆրանսիայի Լիոն քաղաքում գործարանի վրա հարձակման մեջ կասկածվող տղամարդուն, հաղորդում է Le Dauphine-ն:

Ձերբակալվածը մոտ 30 տարեկան է: Նշվում է, որ նա հաշվառման է վերցված Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր դիրեկցիայում, հաղորդում է Gazeta-ն:

Ենթադրյալ իսլամիստը գազի բալոններ է պայթեցրել գործարանում, որի հետեւանքով տեղում մահացել է առնվազն մեկ մարդ, կան վիրավորներ: