Առաջիկա ժամերին Ֆրանսիայում կարող են ահաբեկչությունների եւս մի քանի փորձեր կատարվել, հաղորդում է Le Dauphine-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձկում է կատարվել Լիոնում գտնվող գործարանի վրա: Ենթադրյալ իսլամիստ ահաբեկիչը ներխուժել էր գործարանի տարածք եւ պայթեցրել գազի բալոնը:

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները մոտ ժամանակներս հնարավոր նոր ահաբեկչությունների սպասումով բերվել են լրիվ պատրաստվածության աստիճանի, հաղորդում է Gazeta-ն: