Վերջերս համացանցում եւ սոցիալական կայքերում տարածվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ որոշ բանկերի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել եւ դրանք այլեւս առկա չեն ՀՀ ֆինանսական համակարգում:
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է, որ ՀՀ բոլոր 21 բանկերը բնականոն իրականացնում են իրենց բանկային գործունեությունը:
«Որեւէ բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու բացառիկ իրավասությունը օրենքով վերապահված է միայն ՀՀ կենտրոնական բանկին, իսկ վերջինս ոչ մի բանկի լիցենզիա ուժը կորցրած չի ճանաչել եւ չի նախատեսում դիմել նմանատիպ գործողությունների:
Նման կեղծ տեղեկությունների տարածումն անթույլատրելի է:
Հորդորում ենք զերծ մնալ տարածվող կեղծ տեղեկություններից ելնելով բանկերի դիմաց ստանձնած պարտավորությունները չկատարելուց:
Զգուշացնում եւ խնդրում ենք հաշվի առնել, որ սոցիալական ցանցերում տարածվող այս կեղծ տեղեկությունները կոչված են մոլորեցնել եւ հասարակության մոտ թյուր պատկերացումներ առաջացնել»,-ասված է ԿԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:





























