Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրատապ կարգով վերադառնում է հայրենիք, հայտնում է Agence France-Presse-ի թվիթերյան էջը։
Երկրի հարավ-արեւելքում իսլամիստների հարձակումից հետո Օլանդը ստիպված է ընդհատել ԵՄ գագաթնաժողովի իր այցը, փոխանցում է Gazeta-ն։
Անհայտ անձը Սեն Կենտան Ֆելավիե քաղաքում հարձակվել էր գործարանի վրա եւ պայթեցրել վառելիքով լի բաքերը։ Դեպքի վայրից քիչ հեռու հայտնաբերվել է մահացածի գլուխը՝ փաթաթված արաբերեն գրություններով կտորի մեջ։





























