Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնեւը հայտնել է Լիոնի մոտակա գործարանի վրա հարձակում կազմակերպած անձի անունը։

Կասկածյալի ինքնությունը կապվում է 35-ամյա ոմն Եսսիմ Սալիի հետ, հայտնում է Gazeta-ն։ 2006թ. նրան մեղադրանք էր ներկայացվել արմատական սալաֆիների հետ կապ ունենալու մեջ, սակայն 2008թ. նրա նկատմամբ հսկողությունը դադարեցվել էր։

Կազնեւն ավելի վաղ հայտնել էր, որ գործարանի վրա հարձակված 2-րդ ահաբեկիչը սպանվել է։