Ադրբեջանի նախագահը պետք է հասկանա, որ բոլոր ժամանակներում ջղաձիգ հոխորտալը հենց անհույս թուլության նշան է։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած հայտարարությունը, որ եթե հայերը չեն ցանկանում մեռնել, թող դուրս չքվեն իրենց հողերից, Քոչարյանը պատասխանել է. «Ալիեւը հասկացել է, որ ժամանակակից աշխարհում ով ուժեղ է, նա ճշմարիտ է, մնում է հասկանա՝ բոլոր ժամանակներում ջղաձիգ հոխորտալը հենց անհույս թուլության նշան է»: