«Գազպրոմ»-ը «Թուրքական հոսքից» գազի առաքման կետի հարցով տարբեր տարբերակներ ունի ոչ միայն Հունաստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնել է ռուսական ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը։ Ընկերությունը կդիտարկի Եվրոպայում գազատարի շարունակման բոլոր առաջարկները։
Նրա խոսքով՝ «Գազպրոմ»-ը հնարավորություն է տեսնում «Թուրքական հոսքի» համար օգտագործել TANAP նախագծի մշակումները։ Միլլերը նշել է, որ «Թուրքական հոսքի» գազը Եվրոպա կհասնի TANAP-ից շուտ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























