Սևանա լճի կարևոր հիմնախնդիրներից են շարունակում մնալ աղբահանության և կոյուղացման հարցերը: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողներին ասաց  Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը՝ հավելելով, որ կարևոր է Սևանա լճի մերձակա բնակավայրերում կառուցել կոյուղագծեր և կազմակերպել ճիշտ աղբահանություն։

«Պետք է լուծել Սևանա լճի մերձակա քաղաքների ու գյուղերի աղբահանության հարցն ու  կոյուղագծերի կառուցումը, քանի որ դրանք լցվում են գետերը, որից հետո էլ` Սևան: Այժմ ծրագիր է մշակվում, որի համաձայն  նախատեսվում է առաջիկա 5 տարում ավարտել կոյուղագծերի կառուցումը»,-ասաց նա: