Չունանի համալսարանի գիտնականները համակարգչային խաղ են ստեղծել, որը կարող է ազատել ալկոհոլային կախվածությունից: 12 տղամարդ համաձայնել են իրենց վրա փորձարկել երեք մակարդակից կազմված խաղը:
Հաղորդվում է, որ առաջին մակարդակը խաղացողների վրա հանգստացնող ազդեցություն է ունեցել՝ ազատելով կպչուն մտքերից: Երկրորդ մակարդակը կամքի ուժի ինքնատիպ մարզում է եղել: Այստեղ խաղի մասնակիցներին առաջարկել են այցելել մի հաստատություն, որտեղ բոլորն ալկոհոլային խմիչք են օգտագործում: Իսկ ավարտական փուլում փորձի մասնակիցներին ցուցադրել են ալկոհոլի օգտագործման բացասական հետեւանքները:
Կամավորների ուղեղում կատարվող փոփոխություններին գիտնականները հետեւել են սքանավորման օգնությամբ: Ըստ Informing-ի, արդեն մեկ ամիս անց կամավորները լիովին ազատվել են ալկոհոլային կախվածությունից:
Խաղի փորձարկումները շարունակվելու են: Մեթոդի իրական արդյունավետությունը գնահատելու համար գիտնականները պատրաստվում են ավելի մեծ թվով կամավորների հրավիրել:





























