Մեծ Բրիտանիան ճանաչվել է աշխարհի լավագույն դիզայներական նստարաններ ունեցող երկիրը: Նոր վարկանիշի լավագույն տասնյակում ներառվել են բրիտանական քաղաքային կահույքի չորս նմուշներ:

Լոնդոնի «Զոմբի» նստարանը հայտնվել է վարկանիշի 2-րդ տեղում: 5-րդ հորիզոնականում Լիթլհեմփթոնի ամենաերկար նստարանն է (Longest Bench), 6-րդում՝ Նյուքասլի «Երկնագույն գորգը», իսկ 8-րդ տեղում՝ լոնդոնյան «Անվերջանալի նստարանը» (Infinity Bench):

Առաջատարի դիրքում Բարսելոնայի Գուելի զբոսայգու՝ խճանկարով պատված նստարանն է:

Ըստ Euromag-ի, առանձնացել են նաեւ գերմանական նստարանները: Bagdad սրճարանի առջեւ տեղադրված ճարտարապետ Հելիո Պինյոնի նստարանը հայտնվել է 7-րդ հորիզոնականում, հսկայական պարսատիկի ներսում գտնվող նստարանը՝ 9-րդ տեղում: