Դարդանելի նեղուցի հյուսիսային հատվածում, Թուրքիայի Գալիպոլիի թերակղզու մոտ Celestyal Crystal զբոսանավը բախվել է STI Pimlico ապրանքատար տանկերին, կան տուժածներ, հաղորդում է Maritime Bulletin պարբերականը:

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 01.25-ին (Երեւանի ժամանակով 03.25-ին): Քաղաքացիական տանկերը ռուսական Տուպսե քաղաքից ուղեւորվում էր Մալթա: Զբոսանավի վրա եղել է 853 ուղեւոր եւ 382 անձնակազմի անդամ, որը հունական Միկոնոսից մեկնում էր Ստամբուլ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պարբերականի տվյալներով, երկու նավերն էլ բախման հետեւանքով լրջորեն վնասվել են: Մասնավորապես, վնասվել է տանկերի ցիստեռներից մեկը, տեղեկություն կա արտահոսքի մասին: Զբոսանավում կան տուժած ուղեւորներ: Երկու նավերն էլ խարիսխ են գցել Գալիպոլիի ափերին: