Չինաստանի արեւելքում ուղեւորատար ավտոբուսը կողաշրջվել է եւ դուրս գալով հանդիպակաց գիծ՝ բախվել բեռնատարին։ Միջադեպի հետեւանքով զոհվել է 12 մարդ։

Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Ուհու քաղաքի իշխանություններին։

Ուղեւորների հստակ քանակը հայտնի չէ։ Սակայն հայտնի է, որ վիրավորվել է առնվազն 24 մարդ։