Դարդանելի նեղուցի հյուսիսային հատվածում, թուրքական Գալիպոլի թերակղզու մոտ STI Pimlico ապրանքատար տանկերի հետ բախված Celestyal Crystal զբոսանավի ուղեւորները չեն տուժել, հաղորդում է «Պրոտո թեման»՝ վկայակոչելով օպերատոր ընկերությանը:

Պարբերականի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 1.28-ին: «Զբոսանավի բոլոր ուղեւորներին ու անձնակազմի անդամները ողջ առողջ են: Նավը թեթեւ վնասվածքներ է ստացել, այն պետք է զննեն փորձագետները»,-նշված է օպերատոր ընկերության տարածած հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, ո Զբոսանավի վրա եղել է 853 ուղեւոր եւ 382 անձնակազմի անդամ, որը հունական Միկոնոսից մեկնում էր Ստամբուլ:

Պարբերականի տվյալներով, երկու նավերն էլ բախման հետեւանքով լրջորեն վնասվել են: Մասնավորապես, վնասվել է տանկերի ցիստեռներից մեկը, տեղեկություն կա արտահոսքի մասին: Զբոսանավում կան տուժած ուղեւորներ: Երկու նավերն էլ խարիսխ են գցել Գալիպոլիի ափերին: