Թունիսի առափնյա հյուրանոցներից մեկում կազմակերպած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 40-ի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-՝ վկայակոչելով Բելգիայի ԱԳՆ-ն։
Հաղորդվում է, որ ստացած վնասվածքներից մահացել է բելգիացի մի զբոսաշրջիկ։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին կատարած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական պետության» գրոհայինները։





























