Ֆինլանդիան հետաքննում է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ԻԼ-76 օդանավի կողմից օդային սահմանը խախտելու դեպքը։ Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ֆինն զինվորականների տվյալներով՝ օդանավը նկատել են հունիսի 26-ին Պորվո քաղաքի մոտակայքում, որը գտնվում է Հելսինկիից 50 կմ արեւելք, փոխանցում է Gazeta-ն։