Նյու Յորք-Քուվեյթ չվերթն իրականացնող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Լոնդոնում օդանավում ծագած միջադեպի պատճառով։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

«Քուվեյթի ավիաուղիների ինքնաթիռը վայրէջք է կատարել Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում արտակարգ պատահարի պատճառով»,- ասված է հայտարարության մեջ, գրում է Gazeta-ն։

Գերմանիայի տարածքով թռչելիս ինքնաթիռը հայտնել էր, որ օդանավում արտակարգ պատահար է գրանցվել։ Այնուհետեւ օդանավը փոխել էր երթուղին եւ ուղղվել Մեծ Բրիտանիա։ Չվերթի ուղղության փոփոխության պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։