Քուվեյթում ձերբակալվել են նախօրեին մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող մի քանի անձ, գրում է Reuters-ը։

«Ձերբակալվել են մի շարք անձինք, որոնց կասկածում են ահաբեկիչ մահապարտի հետ կապ ունենալու մեջ»,- գործակալությանը հայտնել են Քուվեյթի անվտանգության ծառայության աղբյուրները։

«Ալ Կաբաս» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող 3 հոգու, գրում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ մահապարտ ահաբեկիչը ինքնաշեն ռումբը գործի էր դրել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ։ Միջադեպի հետեւանքով զոհվել էին 27 մարդ, վիրավորվել՝ 227-ը։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էին ԻՊ գրոհայինները։

Քուվեյթի իշխանությունները հայտարարում են, որ ահաբեկչության նպատակը երկրի սուննի մեծամասնության եւ շիա փոքրամասնության միջեւ թշնամանք սերմանելն է եղել։