Kuwait Airways ավիաընկերության՝ Նյու-Յորք-Էլ Քուվեյթ չվերթն իրականացնող օդանավը արտակարգ վայրէջք էր կատարել Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում սննդային թունավորում ստացած ուղեւորի պատճառով։ Այս մասին գրում է Daily Mirror բրիտանական պարբերականը։
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ օդանավում իրենց վատ են զգացել միանգամից 6 ուղեւոր, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ Նյու-Յորք-Էլ Քուվեյթ չվերթն իրականացնող ինքնաթիռը արտակարգ վայրէջք էր կատարել Լոնդոնում օդանավում ծագած միջադեպի պատճառով։ Գերմանիայի տարածքով թռչելիս ինքնաթիռը հայտնել էր, որ օդանավում արտակարգ պատահար է գրանցվել։ Այնուհետեւ օդանավը փոխել էր երթուղին եւ ուղղվել Մեծ Բրիտանիա։





























