Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենոկոն հավատում է, որ Ուկրաինան Եվրամիության անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ կստանա, հայտնում է «112 Ուկրաինա»-ն։
«Ես հավատում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում մեր նվիրված աշխատանքի եւ պետության մեջ տեղի ունեցող փոփոխությունների շնորհիվ Ուկրաինան իրավունք կստանա ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալ»,- նշել է նախագահը։





























