Ռուսաստանի Լենինյան շրջանային դատարանը կեղծ է համարել Ռուսաստանի բնակչուհու եւ Հայաստանի քաղաքացու ամուսնությունը:
Պարզվել է, որ Հայաստանի քաղաքացին անցած շաբաթվա վերջին դիմում է ներկայացրել Սարատովի մարզի միգրացիոն ծառայությանը` Ռուսաստանում ժամանակավոր կեցության իրավունք ստանալու համար՝ «հիմք ընդունելով ՌԴ քաղաքացուհու հետ ամուսնությունը»:
Դատական ատյանը վճռել է, որ զույգը մտադիր չէր ընտանիք կազմել: Պարզապես, հայաստանցին ցանկանում էր ռուսական քաղաքացիություն ստանալ: Կեղծ ամուսնություն կնքելով, օտարերկրացին խախտել է Ռուսաստանի օրենսդրությունը եւ ժամանակավոր կեցության իրավունք ստացել:


























