Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնց վրա Մոնակոյի արքայադուստր Կարոլինան ձեռքով փակում է իր մեկ տարեկան թոռան քիթն ու բերանը՝ թույլ չտալով երեխային նորմալ շնչել։
Դեպքը տեղի էր ունեցել Ձիարշավի միջազգային առաջնության ժամանակ, որին ներկա էր եղել թագավորական ընտանիքը։ Երեխայի մայրը Ռաֆայելին թողել էր տատիկի մոտ, քանի որ ինքը մասնակցում էր մրցույթին, գրում է Informing-ը։
Երեխան ինչ-որ պահի սկսել է քմահաճություններ անել ու ճչալ, ինչն առաջ էր բերել արքայադստեր դժգոհությունը, որը ձեռքով փակել է երեխայի բերանն ու քիթը։
Կադրը համացանցում հայտնվելուց հետո օգտատերերը սկսել են քննադատել Կարոլինա արքայադստերը։





























