Ֆրանսիայում, Թունիսում եւ Քուվեյթում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Մեծ Բրիտանիայի իշխանությունները խստացրել են երկրում անվտանգության միջոցառումները։  Շաբաթ օրը Լոնդոնի փողոցներում, ուր գեյ-շքերթ է ընթանում, լրացուցիչ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։;

Զինված ուժերին նվիրված միջոցառումները նույնպես կընթանան խստացված հսկողության տակ։

Հիշեցնենք, որ ուրբաթ միանգամից երեք ահաբեկչություն էր տեղի ունեցել աշխարհի տարբեր կետերում։

Քուվեյթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մզկիթի վրա հարձակումից զոհվել էր 27 մարդ։ Ֆրանսիայի հարավ-արեւելքում գազի բալոնների գործարանի վրա հարձակումից զոհվել էր մեկ, վիրավորվել՝ մի քանի մարդ։ Իսկ Թունիսի առափնյա հյուրանոցի վրա կատարած հարձակումից զոհվել էր 39 մարդ։