Քալիֆորնիայում ընտրել են ամենաայլանդակ տեսքն ունեցող շանը: Այդպիսին է ճանաչվել 10-ամյա Քվազի Մոդոն, որը ողնաշարի բնածին արատներ ունի: Այս մասին գրում է Associated Press-ը:

Նշվում է, որ գլխավոր մրցանակը կազմել է 1,5 հազար դոլար: Շունը փիթբուլի եւ հոլանդական հովվաշան խառնուրդ է:  Նրա կենդանաբույժ տերը նրան վերցրել է շների ապաստանից, հաղորդում է Gazeta-ն:

Մրցույթին մասնակցել է 25 շուն: