Եթե իրոք ճիշտ է, որ Ավետիսյանների սպանության գործի վարույթը տալու են Հայաստանին, ապա ընդամենը կարող եմ ասել, որ դատախազը արժանապատիվ կերպով պահեց տղամարդու իր խոսքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսյանների դստեր՝ Անահիտի ամուսինը՝ Արթուրը:

Նա նշեց, որ վարույթը հանձնելու մասին հայտարարությունը թե հարազատների, թե փաստաբանների, թե քննիչների համար անակնկալ էր:

Ավետիսյանների փեսան ասաց, որ իրավական հարցերի չի ցանկանում անդրադառնալ, ավելի լավ է սպասենք զարգացումներին: «Պերմյակովի իրերը մեզ մոտ են, եթե ապացույցները մեզ մոտ են, հանցագործն էլ է պետք, որ համեմատեն փորձաքննոթյունների հետ, ի վերջո իմանանք ցուցմունքները, որքանով են դրանք համապատասխանում իրականությանը: Ուղղակի իմանանք պատճառը, թե ինչի համար այդպես արեց, ինչի հենց էդ տուն մտավ, ինչի կանանց, երեխաներին էլ սպանեց, ինչի բնաջնջեց: Ի՞նչ պիտի անեն, պիտի դատեն, գնա նստի, էլ էդ 7 հոգուն հետ չենք բերի, մեր միակ սփոփանքն էն կլինի, որ տան մեզ, կախենք Գյումրիի հրապարակում, տակն էլ ցախ դնենք, վառենք»,- ասաց Ավետիսյանների դստեր ամուսինը:

Հարցին, թե երբեւէ մտածե՞լ է՝ Պերմյակովին հանդիպելիս ինչ է հարցնելու առաջնահերթ, Արթուրը պատասխանեց, որ դա կլինի իր կյանքի «ամենամանթրաշ» պահը, ոչինչ էլ չի կարողանա հարցնել, քանի որ հարց տալու տրամաբանություն չկա:

Նշենք, որ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը։

Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի իրավապահ մարմիններին եւ, մասնավորապես՝ դատախազությանը այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության հետաքննության կազմակերպման հարցերով Հայաստանի դատախազության հետ արդյունավետ փոխգործակցության համար:

Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը եւ Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ Հանրապետության նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության եւ եղբայրության ոգին եւ լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռա

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը բողոքի ակցիայի ճնշման ներքո միջնորդությամբ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝  Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին փոխանցելու հարցով: