Ավստրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մտադիր է փակել իր դեսպանատները բալթյան երկրներում եւ Մալթայում: Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը, հաղորդում է Kurier-ը:
Նրա խոսքով, տվյալ որոշումն ընդունվել է 39 մլն եվրո տնտեսելու նպատակով եւ որեւէ կապ չունի ուկրաինական ճգնաժամի կա փախստականների խնդրի հետ, հաղորդում է Gazeta-ն:
Նա նաեւ նշել է, որ նոր դիվանագիտական ներկայացուցչություններ կբացվեն «ռազմավարական առումով ավելի կարեւոր երկրներում»՝ Բելառուսում, Մոլդովայում եւ Վրաստանում:





























