Հանրային խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը կողմ է, որ Սամվել Կարապետյանը գնի ՀԷՑ-ը։ Այդ մասին նա ասել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։

«Լավ կլինի, օտարի ձեռքից հայի կտրվի գոնե։ Պետք է այդպես էլ արվի։ Իսկ ՀԷՑ-ի ազգայնացումն ընդհանրապես երջանկություն կլիներ»,- ասել է Սադոյանը։

Նախագահի հայտարարությունը մեկնաբանելով՝ Արշակ Սադոյանը այն երիտասարդների գերհաջողությունն է համարում։ «Այս չորս օրերին ինչ կատարվում է, ինձ ղարաբաղյան շարժման տարիներն են հիշեցնում։ Մեկ-մեկ մտածում եմ՝ «Նիուժելի էլի սկսվել ա»։

Սադոյանը աուդիտի որոշումը գնահատական է գնահատում, ըստ նրա, աուդիտը պետք է արվի նախաձեռնողների կողմից, իրենց պահանջները դնելով։ Շարժման ներկայացուցիչները պետք է ունենան աուդիտում, իսկ եթե արդյունքները չգոհացնեն, նորից փակեն Բաղրամյանը։