Հունիսի 28-ին Պերուում չեղյալ է հայտարարվել արտակարգ դրության ռեժիմը, որը երկրի հյուսիսում գործում էր 30 տարի: Այդ մասին հայտարարել է Պերուի նախագահ Օլյանտա Ումալան:
Ըստ France Press-ի, արտակարգ դրությունը գործում էր հյուսիսային Ալտո Ուալլագա գավառում, որտեղ երկար ժամանակ թաքնվում էին «Sentier Lumineux» (SL) մաոիստական ապստամբները եւ ծաղկում էր կոկաինի առեւտուրը: «Մենք չեղյալ ենք հայտարարում արտակարգ դրության ռեժիմը, որը գործում էր 30 տարի շարունակ»,- Օլյանտա Ումալայի խոսքերն է փոխանցում ՌԻԱ Նովոստին:
Նշենք, որ Պերուի իշխանությունների եւ SL-ի ապստամբների միջեւ հակամարտությունը տեղի է ունեցել 1980-2000 թվականներին: Այդ ընթացքում շուրջ 70 հազար մարդ է զոհվել, եւս շուրջ 15 հազարն անհետ կորել է:





























