Թայվանի ակվապարկում պայթյունի եւ հրդեհի հետեւանքով տուժածների թիվը հասել է 516-ի։

«Ընդհանուր առմամբ 194 մարդ ծայրահեղ ծանր վնասվածքներ է ստացել»,-ասված է «Սինհուա» գործակալության հաղորդագրությունում։ Զոհերի մասին տեղեկատվություն չկա։ Հիմնական վնասվածքները մաշկի եւ շնչուղիների խորը այրվածքներն են։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Թայվանի այգիներից մեկում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով շատերի մոտ մինչեւ 40 տոկոս այրվածքներ կան։

Բռնկումն ու պայթյունը եղել են Սինբեյ քաղաքի այգում։ 200-ից ավելի մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքը եղել է այն վայրում, որտեղ ընթանում էր Color Play Asia ներկերի փառատոնը։ Ականատեսների վկայությամբ, ինչ-որ փոշու մեծ քանակություն օդ է նետվել, ապա պայթյուն է  եղել։ Պայթյունի պատճառները դեռ չեն պարզվել, իշխանությունները հետաքննություն են իրականացնում։