ԱՄՆ-ում նույնասեռականների ամուսնության օրինականացման առիթով Սան Ֆրանցիսկոյում անցկացված տոնին հունիսի 28-ի վաղ առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել: Մեկ մարդ տուժել է: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ երիտասարդների միջեւ վիճաբանությունը վերածվել է փոխհրաձգության: Վիրավորվել է պատահական անցորդ, որին հիվանդանոց են տեղափոխել: Մի քանի մարդ ձերբակալվել է:
Ըստ Gazeta-ի, տեղի ոստիկանության կոմիսար Կառլոս Մանֆրեդին ասել է, որ միջադեպը կապ չունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների միջոցառման հետ:





























