Հունիսի 28-ի առավոտյան Բելգիայում Մեծ Բրիտանիայից երեխաների փոխադրող տուրիստական ավտոբուս է վթարի ենթարկվել: Նախնական տեղեկություններով, մեկ մարդ մահացել է:

Ավտոբուսում 34 երեխա եւ 7 մեծահասակ է եղել: Ըստ Reuters-ի, միջադեպը տեղի է ունեցել Արեւմտյան Ֆլանդրիայի մայրուղում: Ավտոբուսը դուրս է թռել երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Հայտնի է, որ վարորդները Հյուսիսային Իռլանդիայից երկու տղամարդ են եղել:

Lenta.ru-ի փոխանցմամբ, վթարի պատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: