Ֆրանսիայում գործարանի վրա հարձակման մեջ կասկածվողն իր ղեկավարի կտրված գլխի հետ սելֆի է արել: BBC-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել են ֆրանսիական իշխանությունները:

Սելֆին WhatsApp հաղորդագրությունների ծառայության միջոցով ուղարկվել է Հյուսիսային Ամերիկայում գրանցված համարին: Լուսանկարը ստացողի անձը դեռեւս չի հաստատվել:

Հիշեցնենք, որ Լիոնի մերձակայքում գտնվող Սեն Կանտեն Ֆալավիե քաղաքի գործարանի վրա հարձակումն իրականացվել է հունիսի 26-ին: Տրանսպորտային ընկերության աշխատակիցը ծառայողական մեքենայով մտել է ձեռնարկության տարածք, այնուհետեւ մխրճվել դրսում շարված գազի բալոնների մեջ: Պահեստի աշխատակիցների ոչ ոք չի տուժել, սակայն դեպքի վայրում տղամարդու գլխատված մարմին եւ իսլամիստական դրոշներ են հայտնաբերվել:

Հարձակման մեջ կասկածվողներին մեկը՝ 35-ամյա Յասին Սալին, ձերբակալվել է: Ոստիկանությունը շարունակում է հարցաքննել նրան: Փարիզի դատախազության ներկայացուցչի խոսքով, նա դեռեւս հրաժարվում է ցուցմունք տալ: