Նիգերիայում մահապարտի իրականացրած ահաբեկչության արդյունքում առնվազն 5 զոհ եւ 10 վիրավոր կա: Այս մասին հաղորդել է Նիգերիայի Արտակարգ իրավիճակների ազգային գործակալության տարածաշրջանային համակարգող Մոհամմեդ Կանարը:

Պայթյունը տեղի է ունեցել հիվանդանոցի մերձակայքում, որտեղ պահվում են նիգերիական Մայգուդուրի քաղաքի արվարձաններում վարակված բորոտները:

France Press-ի փոխանցմամբ, առայժմ հայտնի չէ, թե ծայրահեղական որ խմբավորումն է կանգնած ահաբեկչության հետեւում:

Նշենք, որ Նիգերիայում ահաբեկչությունների մեծ մասն իրականացնում է «Բոկո Հարամ» իսլամիստական ծայրահեղական խմբավորումը, որի անդամները դեմ են կրթության արեւմտյան մոդելին եւ փորձում են հաստատել երկրում շարիաթի հաստատմանը: