Պակիստանյան իշխանությունները ձերբակալել են «Թալիբան» շարժման բարձրագույն ղեկավարներից մեկին՝ մոլլա Օմարին։
Մոլլա Օմարին ձերբակալել են Աֆղանստանին սահմանակից Հարավային Վազիրստան շրջանում։
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Պակիստանի իշխանությունները հաղորդել են, թե մոլլա Օմարը հաստատել է Պակիստանի թալիբների առաջնորդ Բեյթուլլա Մահսուդի մահը։ Մահսուդը սպանվել էր օգոստոսի սկզբին ԱՄՆ հատուկ ծառայությունների արձակած բալիստիկ հրթիռի հարվածից։
Ի դեպ, վերջին մեկ օրվա ընթացքում ձերբակալվել էր նաեւ թալիբ հրամանատարներից մեկը՝ Քարի Սայֆուլլին: Նրան ձերբակալել են գաղտնի հիվանդանոցներից մեկում վիրահատության ենթարկվելու պահին:



















