ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգում թեթեւշարժիչանի օդանավի կործանումից զոհվել է 3 մարդ։

Beechcraft BE36 ինքնաթիռը վայր է ընկել Փլեյնվիլ քաղաքի բնակելի մի տան վրա, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ տան բնակիչները կարողացել են անվնաս դուրս գալ տնից։

Օդանավում գտնվող 3 անձինք զոհվել են։