Թունիսի ոստիկանությունը ձերբակալել է մի քանի մարդու, որոնք կարող են կապ ունենալ Սուս հանգստավայրում  կազմակերպած ահաբեկչության հետ, որի հետեւանքով զոհվել էր 39 մարդ, գրում է Reuters-ը։

Իշխանությունները ձերբակալվածների մասին ավելի կոնկրետ տեղեկություններ չեն հաղորդում։  Հաղորդվում է, որ հետաքննությունը շարունակվում է, գրում է Gazeta-ն։

Ավելի վաղ Թունիսի ՆԳՆ-ն  հայտնել էր, որ ահաբեկչության կազմակերպիչը հանցակիցներ է ունեցել։