Հնդկաստանի Նիրփուր գյուղում զայրացած ամբոխը ծեծելով սպանել է տեղական դպրոցի տնօրենին այն բանից հետո, երբ դպրոցի մոտակա ջրանցքում հայտնաբերվել է 7 եւ 8 տարեկան 2 դպրոցական աղջիկների մարմինները։
Ինչպես գրում է Hindustantimes.com-ը, տնօրենը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացած վնասվածքներից մահացել է։
Դպրոցի տնօրենի վրա հարձակվել էին այն բանից հետո, երբ զոհված աղջիկների հարազատները հարձակվել եւ հրդեհել էին դպրոցական ավտոբուսն ու 2 դասարան, փոխանցում է Gazeta-ն։





























