Վրաստանն աճուրդում կվաճառի Աբխազիայի ափերի մոտ կալանած «Buket» տանկերը, որը նավթամթերք էր տեղափոխում Թուրքիայից Սուխում:
Փոթիի քաղաքային դատարանը նաեւ որոշում է կայացրել երկու ամսով ազատազրկել նավի նավապետին, իսկ անձնակազմին պարտավորեցնել 40 հազար ԱՄՆ դոլար տուգանք վճարել:
Պանամայի դրոշի ներքո նավարկող տանկերը Սուխում էր տեղափոխում 2000 տոննա բենզին եւ 700 տոննա դիզվառելիք: Անձնակազմի անդամներից 13-ը Թուրքիայի քաղաքացիներ են, 4-ը՝ Ադրբեջանի: Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը «Buket» տանկերը կալանել էր «Վրաստանի պետական սահմանը բազմակի ապօրինի հատելու եւ, նավարկության կանոնները խախտելով, Աբխազիայի օկուպացված տարածք մտնելու փաստի առնչությամբ»:



















