Աֆղանստանի ոստիկանությունը ձերբակալել է գեներալ Աբդուլլահ Սամային 20 կգ մաքսանենգ հերոինի պատճառով։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի ՊՆ ներկայացուցիչ Դավլաթ Վազիրիին։

«Ես կարող եմ հաստատել, որ ԶՈւ հավաքագրման  կենտրոնի ղեկավարին ձերբակալել են, երբ նա իր մեքենայով թմրանյութ էր տեղափոխում»,-ասել է նա։

ՄԱԿ թմրանյութերի դեմ պայքարի վարչության տվյալներով՝ Աֆղանստանում արտադրվում է համաշխարհային շուկայի հերոինի 77 տոկոսը, փոխանցում է Lenta-ն։