Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ էվոլյուցիայի ընթացքում մարդիկ իրենց նախնիներից ավելի բարձրահասակ եւ խելացի են դարձել: Nature-ի փոխանցմամբ, մասնագետներն ընդհանուր առմամբ 350 հազար անհատների տվյալներ են հավաքել (ինչպես քաղաքաբնակների, այնպես էլ գյուղաբնակների):

Ըստ Informing-ի, գիտնականները նշել են բոլոր դեպքերը, երբ մարդիկ ժառանգաբար ստացել են ծնողների գեների պատճենը: Որքան քիչ են մարդու գենոմի մեջ այդպիսի պատճենները, այնքան ավելի բարձր է նրա գենետիկ բազմազանության մակարդակը: Սակայն, ըստ մասնագետների, նախնիների միջեւ ազգակցական կապերը չեն ազդում համալիր հիվանդությունների զարգացման հավանականության վրա:

«Մեր փորձն ամբողջությամբ պատասխանում է գենետիկ բազմազանության մասին հարցերին, որոնք առաջին անգամ առաջադրել է Դարվինը: Ապագայում ցանկանում ենք ուսումնասիրել գենոմի կոնկրետ հատվածները, որոնց գեների բազմազանությունն ամենամեծ օգուտն է տալիս»,- հստակեցնում է հետազոտության հեղինակներից Փիթեր Ջոշին: