Բելառուսյն այսօր՝ հուլիսի 3-ին, նշում է Անկախության օրը:

Հետխորհրդային առաջին տարիներին (1991 թվականից) Բելառուսում անկախության օրը նշվում էր հուլիսի 27-ին. 1990 թվականի հենց այդ օրն է ընդունվել հանրապետության ինքնիշխանության մասին հռչակագիրը:

Սակայն 1996-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում որոշվել է Անկախության օրը տոնել հուլիսի 3-ին՝ վերմախտի ուժերից Մինսկն ազատագրելու օրը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Այսօր Մինսկում տարբեր տոնական միջոցառումներ են նախատեսված: Սպասվում է, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առավոտյան ծաղկեպսակ կդնի Հաղթանակի հուշարձանին: