Խաղաղության եւ ժողովրդավարության ադրբեջանական ինստիտուտի աշխատակից, կալանքի տակ գտնվող Արիֆ Յունուսի դեմ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Յունուսի փաստաբան Աֆղան Մամեդովը հայտարարել է, որ գործի նյութերի ծանոթացումն ավարտվել է եւ այն ուղարկվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան:

Նշենք, որ Արիֆ Յունուսը մեղադրվում է պետական դավաճանության եւ խաբեբայության հոդվածների հատկանիշներով: Նա կալանավորվել է 2014-ի օգոստոսի 5-ին: