Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան-Պրի մրացաշարում այսօր դադար է. Շախմատիստները հանսգտանում եւ պատրաստվում են 10-րդ տուրի հանդիպումներին:

Իսկ 9-րդ տուրից հետո մրցաշարում եռիշխանություն է հաստատվել: Վասիլի Իվանչուկը, Ռուստամ Կասիմջանովը եւ Պետեր Լեկոն 6-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը 5 միավոր ունի եւ Էլյանովի, Կարյակինի ու Ալեքսեեւի հետ կիսում է 4-ից 7-րդ հորիզոնականները: Շատ ավելի խայտառակ վիճակում է Վլադիմիր Հակոբյանը, որը 3,5 միավորով Գատա Կամսկու հետ զբաղեցնում է 11-12 հորիզոնականները:

Իսկ արդեն վաղը Ջերմուկում կայանալու են 10-րդ տուրի հանդիպումները: Իրար հետ են մրցելու Պետեր Լեկոն ու Վլադիմիր Հակոբյանը, Լեւոն Արոնյանն ու Դմիտրի Յակովենկոն, Էռնեստո Ինարկիեւն ու Էթյեն Բաքրոն, Վասիլի Իվանչուկն ու Սերգեյ Կարյակինը, Եվգենի Ալեքսեեւն ու Պավել Էլյանովը, Իվան Չեպարինովն ու Բորիս Գելֆանդը, Գատա Կամսկին ու Ռուստամ Կասիմջանովը: