Գվատեմալայի խորհրդարանական հանձնաժողովը ուրբաթ հորդորել է խորհրդարանին զրկել երկրի նախագահ Օտտո Պերես Մոլինային անձեռնմխելիությունից, ինչի հետեւանքով նա կարող է դատարանի առջեւ կանգնել կաշառակերության մեղադրանքով։

Դատական հայցը ներկայացրել է Winaq կուսակցությունը։ Մոլինային մեղադրում են այն բանում, որ նա տեղյակ է եղել պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինի գործարքների մասին։ Պաշտոնյաների գործողությունների հետեւանքով հասցված վնասը հասնում է միլիոնավոր դոլարների, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

5 հանձնաժողովներից 4-ը ստորագրել են խորհրդարանին ուղղած այս դիմումը։ Փաստաթուղթն ընդունվելու համար դրան պետք է կողմ քվեարկեն խորհրդարանի 158 անդամներից 105-ը։