Օգոստոսի 10-ին, ժամը 22-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղում հրացանի կրակոցից երեխա է մահացել:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին 59-ամյա Ալբերտ Մ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, թոռնիկը` 2 տարեկան Նարեկ Մեհրաբյանը իրենց տան ավտոտնակում խաղալիս է եղել, երբ իր հանգուցյալ հորը պատկանող երկփողանի որսորդական հրացանից, դեռեւս չպարզված հանգամաքներում կրակոց է արձակվել, ինչի հետեւանքով թոռնիկը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:



























