Երեւանի Նոր Արեշ 28-րդ փողոցում կրակոցներ են հնչել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հաստատեցին ոստիկանությունից:

Ահազանգը ոստիկանությունը ստացել է  13.20-ին, հրազենային վնասվածքի հետեւանքով մահացել է 56-ամյա Վաղինակ Ասոյանը:

Մեզ հայտնի դարձավ, որ տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: նա Նոր Արեշի բնակիչ է, տարածքում էլ հայտնաբերվել է սպանվածի «Մերսեդես» մակնիշի մեքենան: