Ռուսաստանի հարավում սփյուռքի համար հայկական ռուսալեզու TV ARM RU հեռուստակայանի թղթակցական կետ է բացվել: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, այդ գործառույթները դրված են Սոչիում գործող TVZ ալիքի վրա:
Համաձայն կնքված համաձայնագրի՝ TVZ-ն TV ARM RU-ին ապահովելու է տեղեկատվական եւ գովազդային նյութերով, իսկ հայկական ալիքը ապահովելու է Սոչիի հեռուստակայանի պատրաստած նյութերի հեռարձակումը:



























