19 մարդ է դուրս բերվել Օմսկի օդադեսանտային զորքերի (ՌԴԶ) ուսումնական կենտրոնի փլատակների տակից, որի տանիքը փլուզվել է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Փրկված զինծառայողներին ներկայում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում:
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրահանգով, միջադեպի պատճառներն ուսումնասիրելու եւ բոլոր հանգամանքները պարզելու համար Օմսկի մարզ է մեկնել Ռուսաստանի ՊՆ հատուկ հանձնաժողովը:



























